Հայ եւ վրացի ընտանեկան բժիշկները համատեղ գիտաժողով կանցկացնեն Թբիլիսիում

19:07   30 սեպտեմբերի, 2017

Ընտանեկան Բժշկության Ակադեմիական Միավորումը, Վրաստանի Ռեսպիրատոր Ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է համատեղ «Ռեսպիրատոր հիվանդությունները ընտանեկան բժշկի պրակտիկայում» գիտաժողովը։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Թբիլիսիում:

Գիտաժողովը նվիրված է գրիպի եւ ՍՇՎ–ի, սուր բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի եւ թոքաբորբի բուժման հարցերին։



© NEWS.am Medicine