Ինչպե՞ս է բնակչությունը բաշխվում ապահովագրական ընկերությունների միջեւ. Լեւոն Ալթունյան

13:56   6 հոկտեմբերի, 2017

Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապահովագրության ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մենք գնացինք մի ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական պահուստների կառավարումը կատարում է պետությունը, իսկ բնակչությանը ծառայություն են մատուցում առեւտրային ընկերությունները։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Բիզնեսը ծառայություններ է մատուցում, պետությունը կառավարում է գումարները եւ թելադրում խաղի կանոնները»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ հիմնական ծրագիրը, որը սկսվեց նախարարությունում որպես բարեփոխման ծրագիր, բուժական գործի ֆինանսավորման գործընթացն էր։ «Այստեղ մենք, չփորձելով հեծանիվ հորինել, որոշեցինք անդրադառնալ աշխարհի առաջատար փորձին, իսկ առաջատար փորձն ապահովագրությանն այլընտրանք չի առաջարկում»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ «ապահովագրական շուկան բաշխվել է հետեւյալ սկզբունքով՝ 2.9 մլն բնակչության բաշխումը կատարվում  է համակարգչային ծրագրի միջոցով, 6 ապահովագրական ընկերությունների շուկայական կշռի, իրենց հատուցումների չափաբաժնի եւ մի քանի այլ գործոնների համաչափությամբ, որոնք հաստատվել են ԿԲ կողմից ժամանակակից ֆինանսական չափանիշների համապատասխան»:



© NEWS.am Medicine