Նախարար․ Կրծքագեղձի քաղցկեղի բուժման թանկարժեք դեղի գինը նախատեսվում է իջեցնել 50 տոկոսով

15:31   6 հոկտեմբերի, 2017

Հայաստանում Հերցեպտին թանկարժեք դեղորայքի գինը, որն օգտագործվում է քաղցկեղային հիվանդությունների բուժման համար, նախատեսվում է իջեցնել առնվազն 50 տոկոսով։ Հոկտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Նրա խոսքով՝ այս դեղի մեկ ամպուլան այժմ արժե 680 000 դրամ, իսկ բուժման մեկ կուրսի համար պահանջվում է 18-20 ամպուլա։ Դեղի նման բարձր գնի պատճառով այն անհասանելի է հիվանդների մեծամասնությանը։

Վաղը Հայաստան կժամանեն այդ դեղամիջոցի արտադրության ներկայացուցիչները, և նրանց հետ բանակցությունների արդյունքում Առողջապահության նախարարությունը հույս ունի իջեցնել այդ դեղի գինը երկրի տարածքում գոնե մինչև 400 000 դրամ։

Նշենք, որ Հերցեպտինը սպիտակուցային ծագման հակաուռուցքային դեղամիջոց է, որն օգտագործվում է կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակներ բուժելու համար։



© NEWS.am Medicine