Սոցփաթեթի շահառուները «Էրեբունի» ԲԿ-ում շուրջօրյա ռեժիմով են սպասարկվում

19:22   7 հոկտեմբերի, 2017

Սոցփաթեթի շահառուները խնդիրներ ծագելու դեպքում կարող են շուրջօրյա ռեժիմով դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին ասաց «Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայության ղեկավար Լուսինե Սարդարյանը։

Նա նշեց, որ սոցփաթեթի շահառուի դիմելու դեպքում իրենք օրվա ցանկացած ժամին կապ են հաստատում ապահովագրական ընկերության հետ. անհետաձգելի դեպքերում այս ընթացակարգը մի քանի րոպե է տեւում:

Լուսինե Սարդարյանիի խոսքով՝ սոցփաթեթի շահառուներին սպասարկելու համար «Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունում հատուկ պայմաններ են ստեղծված, նրանց գրանցումը հիվանդների ընդհանուր հոսքից առանձին է կատարվում՝ հիվանդանոցի հատուկ ուսուցում անցած անձնակազմի կողմից:

Ըստ որում՝ ինչպես նշեց ապահովագրական ծառայության ղեկավարը, այսուհետեւ սոցփաթեթի շահառուները կարիք չունեն ոչ մեկին նախապես նախազգուշացնելու, հայտ լրացնելու եւ, որն ամենագլխավորն է, զանգելու բոլոր բուժհաստատություններ՝ պարզելու համար, թե որ հիվանդանոցը պետպատվեր ունի կամ որտեղ է ամենափոքր հերթը: Եվ նա ազատ է բուժհաստատության ընտրության հարցում:

Օրինակ՝ եթե պետական ծառայողը ցանկանում է բուժումը ստանալ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նա կարող է ուղղակիորեն ԲԿ դիմել, որտեղ ապահովագրական ծառայության աշխատակիցները կապ կհաստատեն նրա ապահովագրական ընկերության հետ, եւ այս ամենը կկազմակերպվի հիվանդի համար առավելագույն հարմարավետությամբ:

Նա հիշեցրեց, որ նոր կարգի համաձայն՝ սոցփաթեթի շահառուն կարող է տարեկան 10 մլն դրամի բժշկական սպասարկում ստանալ, եւ սա բավարար գումար է, որ հնարավոր լինի հոգալ մարդու բոլոր բժշկական կարիքները՝ ներառյալ թանկարժեք վիրահատությունները:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը նաեւ բոլոր անհրաժեշտ ախտորոշման ծառայություններն ունի՝ նախնական բուժզննում անցնելու համար, որը սոցփաթեթի շահառուների համար պարտադիր է: Եթե նախկինում կառավարության որոշմամբ պետական ծառայողները կանխարգելիչ այս հետազոտությունները պետք է անցնեին բնակության վայրի պոլիկլինիկայում, ապա նոր որոշմամբ նրանք դա կարող են անել այնտեղ, որտեղ ցանկանում են:

Սոցիալական փաթեթի շահառուների բուժօգնության ծրագրում ներառված են՝

 

 



© NEWS.am Medicine