«ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները եւ դրանց գործնական կիրառումը» թեմայով սեմինար՝ Երեւանում

22:41   8 հոկտեմբերի, 2017

Փորձաքննությունների ազգային բյուրոն եւ Բժշկական Գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ կազմակերպում է գիտագործնական սեմինար «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները եւ դրանց գործնական կիրառումը» թեմայով:

Այն տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում, հասցե՝ Սայաթ-Նովա 19:

Գիտագործնական սեմինարի հիմնական թեմաներն են՝

  1. Սեքվենավորման տարբեր տեխնոլոգիաների կիրառումը ժառանգական հիվանդությունների ախտորոշման նպատակով,
  2. Սեքվենավորման արդյունքների կենսաին ֆորմատիկ մշակում,
  3. Սեքվենավորման տեխնոլոգիաները դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում:

Գիտագործնական սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է, հայերենի միաժամանակյա թարգմանության ապահովմամբ:

Մասնակիցների թիվը սահմանափակ է: Մասնակցության համար նախնական հիմք է հանդիսանում առցանց գրանցումը www.nbe-dna.am կայքում: Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է, որից հետո գրանցված անձիք գրավոր կստանան իրենց մասնակցության հաստատումը:

Միջոցառման վերջում մասնակիցենրը կստանան մասնակցության վկայականներ՝ համապատասխան կրեդիտներով:

 

 



© NEWS.am Medicine