Հղիների մոտ պրեէկլամպսիայի պատճառը գեների ավելորդ ակտիվությո՞ւնն է

10:49   10 հոկտեմբերի, 2017

Հղիների մոտ պրեէկլամպսիայի պատճառը կարող է լինել գեների ավելոդ ակտիվությունը։Այդպիսի եզրահանգման են եկել գերմանական Max Delbrück Center for Molecular Medicine-ի գիտնականները։ Հղիների 5 տոկոսի մոտ հանդիպում է պրեէկլամպսիա՝ արյան ճնշման ավելացում եւ մեզի մեջ սպիտակուցի կուտակում։  Հղիության ընթացքում պրեէկլամպսիան հանդիսանում է մայրական եւ նորածնային մահացության դեպքերի ամենատարածված պատճառներից մեկը։ Գերմանացի գիտնականները կարողացել են բացատրել այդ վտանգավոր պաթոլոգիկ իրավիճակի առաջացումն ու մեխանիզմը։ Գիտնականները համեմատել են առողջ եւ պրեէկլամպսիա  ունեցող հղիների ընկերքը, առանձնացվել են երկու խմբերի տարբեր ակտիվությամբ գեները։ Բացի այդ՝ ստուգվել է ԴՆԹ-ի գենոմային դրսեւորումները, որոնց առկայության դեպքում անջատվում են հայրական կամ մայրական ծագման քրոմոսոմներիի գեները։

Ի թիվս դրանց՝ ինդենտիֆիկացվել է DLX5 գենը, որը կարեւոր դեր ունի պրեէկլամպսիայի  ժամանակ այլ գեների կառավարման դեպքում։ Հայրական քրոմոսոմի DLX5 գենը սովորական դեպքում էպիգենետիկորեն ապաակտիվացված է լինում։ Բայց այդ՝ ապակատիվացումը բացակայում է պրեէկլամպսիա ունեցող կանաց 70 տոկոսի մոտ, այսինքն՝ նրանց մոտ վտանգավորր գենը միացված է եղել ու եղել է ակտիվ։ Այդպսիով՝ ակնհայտ է, որ հիվանդության զարգացմանը նպաստում են գեների էպիգենետիկ դրեւորումները



© NEWS.am Medicine