Գյումրիում 5.4 կգ քաշով տղա է ծնվել (ֆոտո)

18:05   10 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 10-ին Գյումրիի ծննդատանը ռեկորդային՝ 5.4 կգ քաշով տղա է լույս աշխարհ եկել։ Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը NEWS.am Medicine–ի հետ զրույցում նշեց, որ դյուցազն տղան, որին Արամ են անվանել, ծնվել է բնական ճանապարհով, եւ մայրն ու երեխան իրենց հիմա լավ են զգում։

Արամը 31-ամյա Ամալյա Շախոյանի երրորդ երեխան է։ Քանի որ ավագ որդին ու դուստրը նույնպես խոշորամարմին են եղել՝ 4.2 եւ 4.7 կգ, եւ ծնվել են բնական ճանապարհով, մասնագետները որոշեցին, որ կեսարյան հատման կարիք չկա։ Իհարկե, սկզբում նրանք կարծում էին, որ երեխան ընդամենը 5 կգ է, սակայն ծնունդից անմիջապես հետո կշռելով՝ պարզել էին, որ նար քաշը 400 գրամով շատ է եղել։

Տնօրենը նշեց, որ ծնունդն անցել է առանց բարդությունների, եւ մայրն ու երեխան իրենց պալատում հանգստանում են։

Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին Աչաջուր գյուղում 5.2 կգ քաժով երեխա էր ծնվել, որին կոչել էին Տիգրան՝ ի պատիվ  հայոց արքա եւ զորավար Տիգրան Մեծի։

Ամենամեծ քաշով նորածինը, որի մասին պաշտոնական տվյալներ կան, 10.2 կգ է կշռել: 1955 թվականին տղային Իտալիայում լույս աշխարհ է բերել Կարմելինա Ֆեդելեն:



© NEWS.am Medicine