Գիտնականները գտել են կանացի օրգազմի բացատրությունը

23:44   10 հոկտեմբերի, 2017

Կանացի օրգազմը բացատրվում է ուղեղի մի քանի կենտրոնների ակտիվության միաժամանակյա բարձրացումով, ցույց են տվել հետազոտությունները, որոնք իրականացրել են ԱՄՆ Ռութգերթյան համալսարանի գիտնականները։ Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է The Journal of Sexual Medicine ամսագրում։

Գիտնականներն օգտագործել են ֆունկցիոնալ մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիա , որպեսզի ֆիքսեն նեյրոնների աշխատանքը սեռական ստիմուլյացիայի ժամանակ։

Հետազոտությանը մասնակցել է 40 կին, որոնց խնդրել են իրենց սեռական կյանքի ու փոխհարաբերությունների մասին հարցաթերթիկներ լրացնել։ Արդյունքում սկանավորման համար ընտրվել է տասը կին, որոնք հայտնել էին, որ իրենք սեռական ակտի ժամանակ ուժեղ օրգազմ են զգում։ Մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆրայի պրոցեդուրան անցել է կլիտորային ստիմուլյացիայի ժամանակ, որն իրականացրել է կնոջ զուգընկերը կամ էլ նա ինքը։

Պարզվել է, որ ուղեղի ակտիվությունն այդ ընթացքում աստիճանաբար ավելանում էր՝ միաժամանակ գործարկելով ուղեղի սենսորային ու մոտորային կենտրոնները, նաեւ գրգռման համակարգը։ Եվ այսպես, գրանցվել է նեյրոնների բարձր գրգռում հիպոկամպում,  որը պատասխանու են զգացմունքների առաջացման համար, նշաձեւ մարմնում, որը պայմանավորում է որոշումների կայացումը ու հիպոթալամուսում։

Գիտնականները ենթադրում են, որ ստացված տվյալները կարող են օգտագործվել բժշկական պրակտիկայում՝ օրգազմ չզգացող կանանց օգնելու համար։



© NEWS.am Medicine