Չինուհիները չեն կարողացել տուն վերադառնալ պլաստիկ վիրահատությունների պատճառով (ֆոտո)

16:26   11 հոկտեմբերի, 2017

Պլաստիկ վիրահատությունների պատճառով երեք չինուհի լուրջ վնասվածքներ են ստացել․ նրանց հրաժարվել են ինքնաթիռ թողնել, քանի որ այտուցված եւ վիրակապված դեմքերով նրանք շատ են տարբերվել անձնագրի նկարից։

Նկարը, որում չինուհիներն  այտուցված եւ վիրակապված դեմքերով  սպասում են միգրացիոն ծառայության որոշմանը, անմիջապես հարյուր հազարավոր լայքեր է հավաքել։

Daily Mirror-ի հաղորդմամբ՝ աղջիկները մեկնել են Հարավային Կորեա Չինաստանում աշնանային Ոսկե շաբաթի ժամանակ։ Օգտվելով արձակուրդից՝չինուհիները պլաստիկ վիրահատության են դիմել (վիրահատության սիրահար չնացիների համար Հարավային Կորեան վաղուց «մեքքա» է դարձել)։

Իսկ քանի որ վերականգնման ժամանակ չի եղել, աղջիկները տուն են շտապել ոչ այնքան ակնահաճո տեսքով։ Դեռեւս պարզ չէ, թե նրանց  ինչպես կհաջողվի լուծել խնդիրը։



© NEWS.am Medicine