Ավստրիայից հայտնի բջջաբանը «Դավիդյանց Լաբորատորիաներում» ՊԱՊ հետազոտություն կանցկացնի

18:32   11 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 13-29-ը «Դավիդյանց Լաբորատորիաների» հրավերով Հայաստան է  ժամանելու Վիեննայի համալսարանի դասախոս, հայտնի բջջաբան Հայկ Մելքումյանը:

Բժիշկը ՊԱՊ թեստերի (Պապանիկոլաուի թեստ) բջջաբանական հետազոտություն եւ անվճար խորհրդատվություն կանցկացնի։

Պապանիկոլաուի թեստը կամ բջջաբանական քսուքը օգնում է գտնել արգանդի վզիկի էպիթելի այն բջջային փոփոխությունները, որոնք ի վերջո կարող ենք քաղցկեղի հանգցնել, եւ ժամանակին բուժել դրանք։ Այսօր այս անալիզը տարածված է ամբողջ աշխարհում, եւ այն արդեն հարյուր հազարավոր կանանց կյանք է փրկել։

Միջազգային ուղեցույցների համաձայն՝ 21-49 տարեկան կանանց անհրաժեշտ է բջջաբանական հետազոտություն անցնել 3 տարին մեկ անգամ, իսկ 50-65 տարեկանում՝ 5 տարին մեկ անգամ։

Այսօրվա դրությամբ սա արգանդի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման առավել արդյունավետ մեթոդն է։

Հարցերի եւ հերթագրվելու համար զանգահարեք` 099369592



© NEWS.am Medicine