5 փաստ կրծքի քաղցկեղի մասին

12:03   15 հոկտեմբերի, 2017

Այսօր, հոկտեմբերի 15-ին, Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Կրծքագեղձի քաղցկեղն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից ու դժբախտ պատահարներից հետո երրորդ տեղն է զբաղեցնում վաղաժամ մահերի պատճառների ցանկում ու առաջին տեղը ՝ ուռուցքաբանական հիվանդություններից կանանց մահացության պատճառների շարքում։

Ընդ որում անհրաժեշտ է հիշել, որ քաղցկեղի այդ տեսակը, որը հայտնաբերում են վաղ փուլում, լավ բուժվում է։ Մամմոլոգին կանոնավոր այցելությունները բազմիցս ավելացնում են բուժման բաեհաջող ելքի հավանականությունը։

 Ելի ուռուցքաբանական կենտրոնի փորձագետ, պրոֆեսոր Անիս Չագպարը պատմել է այն մասին, թե ինչ է պետք իմանալ կրծքագեղձի քաղցկեղի մասին։

1․ Ռիսկի գործոններ

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկի գործոնը տարիքն է ՝ հիվանդության հավանականությունն աճում է 40 տարեկանից հետո։ Ռիսկի մյուս կարեւոր գործոնները ներառում են ընտանեկան պատմությունն ու ժառանգական փոփոխությունները կամ որոշակի գեների՝ օրինակ BRCA1- ի ու BRCA2-ի մուտացիաները։ Այս գործոնների վրա ազդել հնարավոր չէ, բայց հնարավոր է դրանց հետեւել։ Սակայն գոյություն ունեն ռիսկի գործոններ, որոնց կարելի է վերահսկել, օրինակ հետեւել քաշին, լինել ֆիզիկապես ակտիվ ու սահմանափակել ոգելից խմիչքի գործածումը։

 2․ Նախանշաններ

Կրծքագեղձի քաղցկեղի «նախանշանները» կարող են տարբեր կանանց մոտ տարբեր լինել։ Ձեզ պետք է անհանգստացնի մաշկի փոփոխությունները ՝ դրա կարմրելը, կոշտացումները, կրծքապտուկի շուրջ գրգռվածությունը, նաեւ կրծքապտուկից արտադրությունը։ Հիմնականում հիվանդությունը սկսվում է առանց ախտանշանների, բայց մամմոգրամման ցույց կտա խնդիրներն ամենավաղ փուլում, դեռ մինչեւ հնարավոր կլինի շոշափել որեւէ կոշտացում։ Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մեծ մասը սկսվում է անցավ, դրա համար էլ որեւէ արտաքին նշանների դրսեւորման դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի՝ մամմոգրամայի նշանակման համար։

3. Մամմոգրաման կյանքեր է փրկում

Մամմոգրաֆիական սքրինինգի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մեծ մասը հայտնաբերվում է վաղ փուլում, ու դա զգալիորեն ավելացնում է ապրելիությունը։ Պրոֆեսիոնալ կազմակերպությունները, որոնք զբաղվում են կրծքագեղձի քաղցկեղով, տարբեր խորհուրդներ են տալիս այն մասին, թե հատկապես որ տարիքից է պետք կանոնավոր կերպով մամմոլոգի այցելել ու ինչ հաճախությամբ է պետք մամմոգրամմա անցնել։ Բայց բոլոր փորձագետները համամիտ են այն հարցում, որ այն պետք է անել առնվազն երկու տարին մեկ, 50-74 տարեկանում։

4. Ամեն տարի բուժման նոր մեթոդներ են հայտնվում

Ամբողջ աշխարհի հետազոտողները փնտրում են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, բացահայտման ու բուժման միջոցներ, նաեւ փորձում են բարելավել հիվանդների կյանքի որակը։ Այդ ձեռքբերումների շնորհիվ, վերջին տարիներին թերապիայի նոր մեթոդները  ավելի շատ տարբերակներ են առաջարկում կրծքի քաղցկեղով հիվանդներին։ Հիմա կրծքի քաղցկեղն արդեն մահացու հիվանդություն չի համարվում՝ կան բուժման բազմաթիվ մեթոդներ, որոնց շնորհիվ այդ հիվանդությունը վերածվում է քրինիկի կամ էլ ընդմիշտ բուժվում։ Դրա համար էլ երբեք պետք չէ կաշկանդվել երկրորդ տեսակետը ճշտելու ու մեկ այլ մասնագետի հետ խորհրդակցելու հարցում՝ բուժման առկա տարբերակների մասին տեղեկացվածությունը բառացիորեն կյանքեր է փրկում։

5. Կրծքագեղձի քաղցկեղը ախտահարում է ոչ միայն կանանց

Տղամարդիկ նույնպես կարող են տառապել այդ հիվանդությունից։ Տղամարդկանց մոտ կրծքի քաղցկեղն առաջանում է 100 անգամ ավելի հազվադեպ, քան կանանց մոտ, բայցեւայնպես կրծքի քաղցկեղից մահանում են հարյուրավոր տղամարդիկ։ Եթե կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումը դրվել է տղամարդւոն, ապա նա պետք է իմանա, որ վաղ փուլում լիարժեք բուժման բարձր հավանականություն կա։ Բայց ցավոք տղամարդկանցից շատերը չեն շտապում բժշկի դիմել, եթե հայտնաբերում են այդ հիվանդության նշաններ կամ ախտանշաններ, օրինակ կոշտացումներ կրծքում։

Տղամարդկանց հարցում կրծքագեղձի քաղցկեղին առնչվող իրադրությունը բարդանում է նրանով, որ արական սեռի հիվանդին անհնար է մամմոգրամմա անել, այդ պատճառով էլ նրանք պետք է ուրիշ ախտանշաններով կողմնորոշվեն։

 

 

 

 



© NEWS.am Medicine