Ինչո՞ւ են մարդիկ  հայհոյում քնած ժամանակ

23:49   14 հոկտեմբերի, 2017

Քնի մեջ խոսում է  հասուն  մարդկանց 66,8 տոկոսը, 6,3  տոկոսը խոսում է քնած ժամանակ շաբաթական առնվազն մեկ անգամ: Ֆրանսիացի մի խումբ երազաբանների կարծիքով՝ այդ երևույթը թերագնահատված է, այն դեպքում, երբ դրա միջոցով հնարավոր է շատ բան իմանալ ուղեղի աշխատանքի վերաբերյալ:

Նրանք մի աշխատություն են հրապարակել Sleep ամսագրում: Հետազոտության մասնակիցները 232 կամավորներ էին, որոնք քնի մեջ  խոսում են շաբաթական առնվազն մեկ անգամ: Նրանցից 129-ը քնի արագ փուլի խանգարումներով տառապողներ էին, 87-ի մոտ լուսնոտության երևույթներ կային, մեկը՝ ապնոե ուներ, և նրանցից միայն 15-ն էին առողջ:

Գիտնականները գնահատում էին պացիենտների արձակած բոլոր հնչյունները՝ անկախ դրանց ըմբռնելիությունից: Թիմն ընդհանուր գրանցել է մոտ 883 դեպք, որոնցից 22-ի դեպքում դա մրթմրթոց էր, փսփսոց, բղավոց կամ էլ ծիծաղ: 361 դեպքում առանձին խոսքեր կամ էլ նախադասություններ էին հնչել:

Ընդհանուր գրանցվել էր 3349 բառ,տղամարդիկ ավելի շատ կիրառել էին  անպարկեշտ բառապաշար:

19,8 տոկոս դեպքերում արտահայտություններն ուղղված էին եղել այլ մարդու: Ու միայն 12 դեպքում էին հարգալից բառեր հնչել: Հայհոյանք ավելի հաճախ էր  եղել: Օրինակ՝ «կեղտ» բառն արտաբերվել էր 21 անգամ,  «փողոցայինը» (putain)՝ 43 : Որոշ դեպքերում  բառերն ուղղված են եղել աներևույթ խոսակցին, իսկ ֆիզիկական բռնության փորձեր չեն եղել:

Գիտնականներին զարմացրել էր հայհոյական խոսքերի քանակը․ սովորական խոսքում փորձարկվողները նման բառեր  ավելի հազվադեպ են կիրառել, քան քնած ժամանակ:  Մասնագետները դա կապում են խոսքի նկատմաբ թուլացած վերահսկողությամբ ու երազների հետ, որոնք ըստ երևույթին տեսել են քնածները, հնարավոր է, նրանք ինչ որ մեկի հետ ծեծկռտուքի մեջ են մտել կամ է վտանգի մեջ եղել: «Խոսքի բարդությունը վկայում է, որ  քնած ուղեղը ունակ է բարդ,  բարձր մակարդակով գործունեության, չնայած արտիկուլյացիոն համակարգը մասամբ թուլացած է»,- եզրակացրին մասնագետները: Ժխտումը, հարցերն ու ոչ նորմատիվ բառապաշարը գերազանցում է այդ խոսակցություններում, ինչը մատնանշում է քնի մեջ  մտքով հաճախակի վիճաբանությունների մասին:



© NEWS.am Medicine