Մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ–ն կմիանա Առողջապահության ինստիտուտին

14:48   19 հոկտեմբերի, 2017

Հայաստանի Ն.Բ. Հակոբյանի անվան Մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը կմիանա ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահության ինստիտուտին։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 19-ին կառավարության նիստում։

Դա թույլ կտա Ն.Բ. Հակոբյանի անվան Մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի աշխատանքը  (հիմնականում մասնագիտական հիվանդությունների կանխարգելումը եւ փորձաքննությունը) տեղափոխել Ավդալբեկյանի անվան առողջապահության ինստիտուտի սարքավորումների ավելի լայն բազա։



© NEWS.am Medicine