Առողջապահության նախարարությունը իր ձեռքում կկենտրոնացնի դեղերի գնումը

18:30   19 հոկտեմբերի, 2017

2018 թվականին Առողջապահության նախարարությունը իր ձեռքում կկենտրոնացնի դեղերի գնումը։ Այս մասին հոկտեմբերի 18-ին՝ ԱԺ–ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում 2018-ի պետբյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը։

Նա նշեց, որ հիմա յուրաքանչյուր պոլիկլինիկա դեղերն ինքն է գնում։ Բայց դրանցից մի քանիսին, հատկապես մարզերում, տարեկան 700-800 հազար դրամի դեղ է պետք։

Համապատասխանաբար դեղերի մատակարարները չեն դիտարկում նրանց որպես շահավետ գնորդների, այնքան էլ չեն գնահատում նրանց եւ պակաս շահավետ պայմաններ են առաջարկում։ Այդ պատճառով դեղերը կգնի եւ կբաշխի Առողջապահության  նախարարությունը։



© NEWS.am Medicine