ԱՆ–ն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում 300-400 մարդու կկրճատի

20:07   19 հոկտեմբերի, 2017

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում ստիպված ենք 300-400 մարդու կրճատել։ Այս մասին հոկտեմբերի 18-ին՝ ԱԺ–ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում 2018-ի պետբյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը։

Ընդհանուր առմամբ կենտրոնում աշխատում է 1600 մարդ, բայց այդ հաստիքակազմը ուռճացված է։ Ամբողջ հանրապետությունում սանիտարական մաքրություն եւ հսկողություն հնարավոր է ապահովել ավելի փոքրաքանակ անձնակազմով, ասել է Մարգարյանը։

«Այո, մի կողմից մեր առջեւ մարդկանց զբաղվածության խնդիրն է, իսկ մյուս կողմից՝ բյուջետային միջոցների տնտեսման»,– հավելել է նա։



© NEWS.am Medicine