5 խորհուրդ օստեոպորոզից խուսափելու համար

14:21   20 հոկտեմբերի, 2017

Օստեոպորոզի հետեւանքով ոսկրերը դառնում են թույլ, փխրուն եւ հեշտությամբ կոտրվում են։ Նույնիսկ աննշան անկումը կամ հանկարծակի շարժումը կարող է բերել կոտրվածքի:

Օստեոպորոզը կանխելու, ուժեղ ոսկրեր կառուցելու եւ կոտրվածքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս.

  1. Կատարել պարբերական մարզանքներ

Նախընտրելի են քաշով, մկանները ուժեղացնող եւ հավասարակշռության վարժությունները։

  1. Սննդում ապահովել ոսկրային առողջության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները` կալցիում, վիտամին D եւ սպիտակուց: Արեւը վիտամին D-ի հիմնական աղբյուրն է:
  2. Խուսափել բացասական սովորություններից` ծխելուց եւ ալկոհոլ օգտգործելուց, պահպանել մարմնի օպտիմալ քաշը:
  3. Պարզել, արդյոք ունեք ռիսկային գործոններ եւ դրանց մասին տեղեկացրել բժշկին, հատկապես, եթե դուք նախկինում ունեցել եք կոտրվածքներ, հիվանդություններ կամ ընդունել դեղեր, որոնք ազդում են ոսկրային առողջության վրա:
  4. Ախտորոշվել եւ սկսել բուժումը: Եթե ունեք օստեոպորոզի բարձր ռիսկ, ապա պետք է սկսել դեղորայքային բուժում բժշկի հսկման տակ:


© NEWS.am Medicine