Մարդու մաշկը «հիշում է» բոլոր վերքերը

20:32   26 հոկտեմբերի, 2017

Մարդու մաշկը հիշում է յուրաքանչյուր վերքն ու վնասվածքը, պարզել են Ռոքֆելերների համալսարանի գիտնականները։

Նրանք պարզել են, որ մաշկի ցողունային բջիջները պարունակում են բոլոր վնասվածքների մասին «հիշողության բլոկեր»։ Այդ հատկության շնորհիվ մաշկի բջիջներն արագացնում են վերքերի ապաքինումը հաջորդ վնասվածքների ժամանակ։ Գիտնականները նշել են, որ ցողունային բջիջները պարունակում են յուրատեսակ «տվյալների բազա» բոլոր բորբոքային պրոցեսների մասին, որոնք տեղի են ունեցել օրգանիզմում, ու ունակ են վերափոխվել՝ մաշկի վնասվածքների դեպքում օրգանիզմի ավելի արդյունավետ հակազդման համար։

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ մաշկի կրկնակի վնասված հատվածները գրեթե կրկնակի արագ են ապաքինվում ՝ մաշկի մնացած ծածկույթի համեմատ։ Գիտնականները պարզել են, որ վնասվածքները զգալիորեն բարձրացնում են ցողունային բջիջների որոշակի գեների ակտիվությունը ու դրանց ավելի զգայուն դարձնում վնասվածքների հանդեպ։

Նաեւ գենետիկները համարում են, որ ցողունային բջիջների «հիշողությունը» հսկայական դեր է կատարում մաշկային հիվանդությունների՝ օրինակ պսորիազի զարգացման գործում։ Գիտնականների կարծիքով այդ մեխանիզմի աշխատանքում փոփոխություններն ու խափանումները կարող են քրոնիկ բորբոքումներ ու մաշկի առանձին մասերի վնասվածքներ առաջացնել։



© NEWS.am Medicine