Օգնու՞մ են արդյոք վիտամին C-ն եւ ցինկը մրսածության դեպքում

16:53   29 հոկտեմբերի, 2017

Կարող  են  արդյոք վիտամին C-ն, ցինկը եւ այլ վիտամիններն ու «իմունիտետն ամրացնող» հանքանյութերը մրսածության դեպքում օգնել:

Այս հարցը պարզելու համար օգնել է Քլիվլենդի կլինիկակի ընտանեկան բժիշկ Դոնալդ Ֆորդը:

Նրա խոսքով՝ այսօր դեղատներում կարելի է բազմաթիվ վիտամիններ եւ դեղամիջոցներ գտնել, որոնք օգնում են  վերին շնչուղիների վարակը եւ մրսածությունը բուժելու կամ  կանխելու համար:

Սակայն չկան ապացույցներ, որ այդ դեղամիջոցները իսկապես օգնում են այնպես, ինչպես գովազդում է նշվում:

Վիտամին С-ն, մասնագետի խոսքով, օրգանիզմի համար շատ կարեւոր վիտամին է:

Սակայն վերին շնչուղիների եւ մրսածության բուժման դեպքում նրա արդյունավետությունը գնահատող հետազոտությունները ցույց են տվել, որ այն լավագույն դեպքում 8 տոկոսով է արագացնում բուժման ընթացքը:

Սա նշանակում է, որ եթե դուք վիտամին C խմեք, ապա ոչ թե մի շաբաթում կբուժվեք, այլ 13 ժամ շուտ:

Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վիտամինն ընդհանրապես չի ազդում մրսածության դեպքում բուժման ընթացքի վրա:

Ինչ վերաբերում է ցինկին, նրան եւս ընդունված է մրսածության դեմ արդյուանվետ միջոց համարել:

Նախկինում արված մի հետազտություն խոստումնալից արդյուքներ էր ցույց տվել, սակայն ավելի ուշ գիտնականները կասկածի տակ դրեցին դրանք, քանի որ հետազոտությունը ֆինանսավորում էր ցինկով դեղամիջոցներ արտադրող ընկերությունը: Հետագայում արված ոչ մի հետազտություն չի ապացուցել մրսածության դեպքում  ցինկի արդյունավետությունը: Ավելին՝ ցինկի բարձր դոզաները կարող են վտանգավոր լինել օրգանիզմի համար:



© NEWS.am Medicine