16:40 3 դեկտեմբերի, 2013Այսօր Հայաստանում հաշմանդամներն իրենց ավելի լավ են զգում, քան տարիներ առաջ, քանի որ այս մարդկանց համար ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում տարբեր բնագավառներում իրենց դրսեւորելու համար: Այս մասին դեկտեմբերի 3-ին, Երեւանում տեղի ունեցած հաշմանդամների պաշտպանության Միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի հաշմանդամների «Փյունիք» միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հակոբ Աբրահամյանը:
Աբրահամյանը նշեց, որ մասնավոր անձիք ավելի մեծ հաճույքով են ուշադրություն դարձնում որակյալ թեքահարթակների տեղադրմանը, եւ այս գործընթացում հասարակական կազմակերպություններն ակտիվ դեր են խաղում , ինչպես նաեւ դիտվում է օգնություն պետության կողմից: Նրա խոսքով, քաղաքը պետք է հնարավորինս հարմարավետ լինի հաշմանդամների տեղաշարժման համար:
Հակոբ Աբրահամյանը հաղորդեց, որ պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հրահանգով Արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման խմբում աշխատատեղեր են ստեղծվել հաշմանդամների համար, եւ հիմա նրանք իրենց երջանիկ են զգում:
Սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարի կարծիքով, նրանց համար պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք չօտարվեն շրջապատից, այլ ձուլվեն նրա հետ: Այս խավի մարդկանց համար կարեւոր խնդիր է հանդիսանում հասարակական տրանսպորտից օգտվելու հարցը: Ա. Աբրահամյանի խոսով, շուտով Չինաստանից Հայաստան կներմուծվեն հատուկ սարքավորված ավտոբուսներ, որից հետո մասնագետները կդիտարկեն հարցը. ավելի էժան է դրանք ներմուծել , թե՞ այստեղ արտադրել: Նա տեղեկացրեց, որ 2014 թվականին նախատեսվում է 30 միլիոն դրամ տրամադրել հաշմանդամների համար լիֆտերի եւ ավտոբուսների վերասարքավորման ու թեքահարթակների կառուցման համար:
Իրավաբանների միջազգային ասոցացիայի նախագահ եւ հոգեբան Խաչատուր Մարոզյանը նշեց, որ Հայաստանում բացակայում են այս ոլորտը կարգավորող մեխանիզմներն ու ենթաօրենսդրական ակտերը: « ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը կոչված է պաշտպանելու հաշմանդամների իրավունքները, մինչդեռ գործնականում դա այդպես չէ: Դրանով հիմնականում զբաղվում են մասնավոր կազմակերպությունները»,- նշեց Մարոզյանն, ավելացնելով, որ պետությանըը մշտապես պետք է հիշեցնել, որպեսզի օրենքը իրագործվի: «Հաշմանդամներն ամսական ստանում են մոտավորապես 15000 դրամ, մասնավոր անձանց կողմից շարժասայլակներ, բայց այս ամենից նրանք իրենց պաշտպանված չեն զգում»,- նշեց Մարոզյանը: