Վահանաձեւ գեղձի հիվանդությունների ախտորոշման հարցերով կոնֆերանս՝ Երեւանում

22:40   31 հոկտեմբերի, 2017

Նոյեմբերի 3-ին Երեւանում,«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» դահիճում, տեղի կունենա Հայկական հակաքաղցկեղային լիգայի եւ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Վահանաձեւ գեղձի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար ախտորոշում» թեմայով կոնֆերանս:

Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային անձ` Արամ Բադալյան, հեռ․ 093-43-06-63։



© NEWS.am Medicine