Գիտնականները կապ են գտել վահանաձեւ գեղձի հորմոնի եւ սրտի հիվանդությունների միջեւ

23:45   4 նոյեմբերի, 2017

Թիրոքսինի բարձր մակարդակով տարեց մարդիկ հակված են աթերոսկլերոզի եւ վաժաժամ մահվան ռիսկին։ Այս մասին  ասված է Էրազմի համալսարանի աշխատակիցների հետազոտության մեջ։

Ազատ թիրոքսինը (FT4) վահանաձեւ գեղձի հորմոնն է, որը կարեւոր դեր է խաղում նյութափոխանակության համար։ Գիտնականները վերլուծել են 9420 մարդկանց  տվյալները, գնահատել թիրեոտրոպ հորմոնի, ազատ թիրոքսինի մակարդակը եւ դրանց կապը աթերոսկլերոզի եւ սրտի իշեմիկ հիվանդությունների հետեւանքով մահվան հետ։

Հետազոտողները հայտնաբերել են, որ ազատ թիրոքսինի բարձր քանակություն ունեցող մասնակիցների մոտ կորոնար զարկերակի կալցիֆիկացիայի մակարդակը 2 անգամ հաճախ է ավելի բարձր լինում։ Դա աթերոսկլերոզի նշաններից մեկն է։ Ազատ թիրոքսինի բարձր մակարդակի դեպքում սրտի եւ աթերոսկլերոզի հետ կապված անոթները 87 տոկոսով մեծանում են, եւ մահվան  ռիսկը այդ խնդիրներից կրկնապատկվում է։



© NEWS.am Medicine