Տղամարդիկ կարող են արդեն վաղը երեխա ծննդաբերել

10:45   6 նոյեմբերի, 2017

Տղամարդիկ կարող են երեխա ծննդաբերել արդեն վաղը։ Նման հայտարարություն է արել Վերարտադրողական բժշկության ամերիկյան միության ղեկավար  Ռիչարդ Փոլսոնը։

Նրա խոսքով, դա հնարավոր կդառնա փոխպատվաստման ոլորտում գրանցված հաջողությունների շնորհիվ։ Արգանդի փոխպատվաստման հնարավորությունը մոտ ապագայում հասանելի կլինի ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց։ «Դուք կարող եք   անել դա արդեն վաղը։ Կան որոշակի դժվարություններ, բայց ես չեմ տեսնում որևէ լուրջ խնդիր, որն այդ պրոցեդուրան անհնար կդարձներ»,- ասել է նա։ Փոլսոնը նաեւ հույս է հայտնել, որ նման վիրահատությունը բարձր պահանջարկ կունենա, քանի որ աշխարհում աճում է տրանսգենդերների քանակը։

Ընդ որում մասնագետը հավելել է, որ տղամարդիկ ստիպված կլինեն ծննդաբերել կեսարյան հատումով։  Իսկ հղիության բարեհաջող ընթացքի համար նրանք ստիպված կլինեն հորմոնալ թերապիա անցնել ։

Այսօրվա դրությամբ հայտնի է արգանդի փոխպատվաստման ինը հաջող վիրահատությունների մասին։



© NEWS.am Medicine