Հետազոտողներին հաջողվել է ապացուցել, որ աուտոֆագիայի (սեփական վնասակար կամ վնասված տարրերի կլանումը բջջի կողմից) արտաբջջային մեխանիզմը սխալ աշխատանքի դեպքում կարող է բորբոքում առաջացնել։ Գիտնականները հայտնաբերել են Kenny սպիտակուցը, որի հետ կապակցված է այդ պրոցեսի կարգավորումը։ Երբ աուտոֆագիան սխալ է աշխատում՝ նման պրոտեինը կուտակվում է ու առաջացնում բորբոքում։
Այդ հայտնագործությունը կարող է օգնել հաստ աղիի քաղցկեղի կամ Կրոնի հիվանդության բուժմանն ու կանխարգելմանը ։
Մի շարք մթերքներ, սակայն, դրական ազդեցություն են թողնում աուտոֆագիայի պրոցեսի վրա ու հետեւաբար օգնում են կանխել բորբոքային պրոցեսներն ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։ Աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելման համար առավել արդյունավետ են համարվում․