Լեո Բոկերիան Հայաստան կայցելի

14:15   16 նոյեմբերի, 2017

ԵՊԲՀ-ի հրավերով նոյեմբերի 17-ին, ժամը  15.00-ին նիստերի դահլիճում կհյուրընկալվի անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիան: ԵՊԲՀ գիտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում անվանի բժշկին կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

78-ամյա աշխարհահռչակ բժիշկն անցել է հարուստ մասնագիտական ուղի: Վիրաբույժի անունն ամբողջ աշխարհում դարձել է «հույսի հոմանիշ»:

Լեո Բոկերիան աշխարհում առաջիններից է սկսել իրականացնել արագ վիրահատություններ սրտի բնածին, ձեռքբերովի արատների շտկման կամ սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում: Նրա կատարած վիրահատությունները զգալիորեն ընդլայնել են նախկինում անգործունակ հիվանդների բուժման համար:

Անվանի բժշկի այցի նպատակն է Հայաստանում առաջատար սրտաբանական կլինիկաների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ նոր կապերի հաստատումն ու ամրապնդումը: Ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած սրտաբանի այցը եւ նրա խորհուրդները նաեւ ուսուցողական կլինեն ապագա բժիշկների ու առհասարակ ողջ հայ բժշկական հանրության համար:

 



© NEWS.am Medicine