Տղամարդու միզապարկում կողպեք է մնացել

12:11   18 նոյեմբերի, 2017

Երբ 31-ամյա տղամարդը Չինաստանի Ֆուչժոու քաղաքում  հիվանդանոց է դիմել, բժիշկները որոշ ժամանակ չէին կարողանում հասկանալ նրա որովայնի ստորին հատվածի սուր ցավերի պատճառը: Պացիենտին ռենտգեն հետազոտության ենթարկելուց հետո, նրանք զարմանքով նրա միզապարկում կողպեք են  հայտնաբերել:

Ինչպես պարզվել է, տղամարդը ձեռնաշարժությամբ զբաղվելիս միզանցք է մտցրել փոքրիկ կողպեք, որը հետագայում նրա միզապարկ է անցել եւ այդտեղ մնացել՝ նրան անհարմարավետություն ու սուր ցավեր պատճառելով:

Կողպեքը հանելու համար չինացի բժիշկներն ստիպված են եղել վիրահատել եւ բացել պացիենտի՝ ում անունը հասկանալի պատճառներով չի ասվում, միզապարկը: Այժմ տղամարդը կազդուրվում է վիրահատությունից հետո, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք կատարվածը նրա առողջության վրա հետք կթողնի, թե ոչ:

Հետաքրքիր է, որ բժիշկները նման դեպքերի հանդիպում են ոչ այդքան հազվադեպ, որքան կարող է թվալ: Ամիսներ առաջ Չինաստանի Շենյան քաղաքում 35-ամյա տղամարդու սեռական օրգաններում գտել են 15 ժանգոտ ասեղ, որոնք նա այդտեղ էր մտցրել «գրգռվելու» համար: Ասեղների երկարությունը 5-10 սանտիմետր  է եղել: Պացիենտը խոստովանել է, որ տարվա ընթացքում այդ ասեղները մտցրել է իր սեռական օրգանների մեջ: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ ասեղներն ընկել են միզանցքի սպունգանման հատված, որը սեռական անդամի ամենանեղ թաղանթավոր հատվածն է: Բժիշկներին մեկուկես ժամ է անհրաժեշտ եղել՝ դրանք հանելու համար:


© NEWS.am Medicine