«Գիտության շաբաթ 2017» հավատարմագրվել է եվրոպական հավատարմագրման խորհրդի կողմից

10:30   21 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը Մ․ Հերացու անվան Երեւանի Պետական Բժշկական Համալսարանը կազմակերպում է «Գիտության շաբաթ 2017» խորագրով գիտական միջոցառումների շարք։ Այն ԵՊԲՀ-ի ամենամյա կազմակերպվող զեկույցների համագումար է։ Այս տարի կոնֆերանսը  կազմակերպվելու է նոր ձևաչափով՝   կենսաբժշկական  հետազոտությունների  վրա  ավելի  մեծ  ազդեցություն  ունենալու  համար։

Գիտաժողովի նպատակն է ոչ միայն լուսաբանել եւ քննարկել բժշկագիտության ձեռքբերումներն ու հետազոտությունների զարգացման հեռանկարները, այլեւ  խթանել  գիտության զարգացումը  եւ նորարարական գործընթացները՝  կամուրջ ստեղծելով  փորձառու մասնագետների  եւ  երիտասարդ հետազոտողների միջև։

«Գիտության շաբաթ 2017» (Երեւան, 27/11 / 2017-01 / 12/2017) գիտաժողովը հավատարմագրվել է շարունակական բժշկական կրթության եվրոպական հավատարմագրման խորհրդի (EACCME®) կողմից` ստանալով 33 եվրոպական CME կրեդիտ (ECMEC®): Յուրաքանչյուր մասնակից կստանա կրեդիտ միայն այն ժամերի համար, որոնց ներկա է գտնվել, հայտնում է Երեւանի պետական բժշկական համալսարանը։

 



© NEWS.am Medicine