Գենի խմբագրման տեխնոլոգիաները կարող են օգնել բարձր խոլեստերինի դեմ պայքարում

18:03   21 նոյեմբերի, 2017

Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները միաժամանակ կիրառել են նանոտեխնոլոգիաներն ու գենի խմբագրման CRISPR-Cas9 մեթոդը՝ փորձամկների լյարդում խոլեստերինի հետ կապված PCSK9 գենից ազատվելու համար:

Ուսումնասիրություններում մեթոդների համադրումը հնարավորություն է տվել ազատվել խնդրահարույց գենից լյարդի ավելի քան 80 տոկոս բջիջներում: Այդ մասին է վկայել այն փաստը, որ պրոցեդուրայից հետո փորձի մասնակիցների արյան մեջ խնդրահարույց գենի կողմից արտադրվող PCSK9 սպիտակուցի առկայության նշաններ չեն եղել: Բացի այդ, կենդանիների մոտ նվազել է ընդհանուր խոլեստերինի ցուցանիշը:

Ի միջի այլոց, մինչեւ վերջերս գիտնականները կասկածում էին առանց սխալների գենի խմբագրման հենց հնարավորության մեջ: Այսօր արդեն իրականացվել են առաջին փորձարկումները մարդու սաղմի վրա: Փորձագետներին հետաքրքրել է ժառանգական հիվանդությունների զարգացման համար պատասխանատու գենի շտկումները՝ ներառյալ  բետա տալասեմիան:

Իսկ անցյալ տարի չինացի գիտնականները փոփոխել են մարդկային բեղմնավորված ձվաբջջի ԴՆԹ 213-ը: Սաղմերի գենի մեջ փոփոխություն են ավելացրել, որը խախտում է CCR5 գենի աշխատանքը: Տվյալ գենի մուտացիան մարդկանց կայունություն է տալիս ՄԻԱՎ վարակի նկատմամբ: Հաջողությամբ հնարավոր է եղել փոխել 26-ից 4 սաղմերի:

Սակայն նույնիսկ հաջող փոփոխության դեպքում որոշ ալելներում պահպանվել են CCR5-ի նախնական տարբերակները կամ առկա են եղել չծրագրավորված փոփոխություններ:



© NEWS.am Medicine