Դիաբետիկների համար վտանգավոր 4 բաղադրիչ

21:34   21 նոյեմբերի, 2017

Դիաբետով հիվանդներին սովորաբար խորհուրդ են տալիս ծայրաստիճան զգույշ լինել սննդի ընտրության հարցում ու ուշադիր կարդալ սննդամթերքի փաթեթավորման վրա գրված մակնշումները, քանի որ շաքարը ամենեւին էլ նրանց միակ թշնամին չէ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 վնասակար բաղադրիչներ, որոնց առկայության դեպքում սննդամթերքը գնելն անցանկալի է ։

Աղ

Դիաբետիկներով հիվանդների համար ամենեւին էլ  պարտադիր  չէ ամոբղջովին հրաժարվել աղից, բայց այն չարաշահել նույնպես չի կարելի։ Շատ վերամշակված սննդամթերքներ, որոնք վաճառվում են խանութներում, պարունակում են մեծ քանակությամբ աղ։ Դա վերաբերում է արագ պատրաստվող արիշտային, չիպսերին ու նման մթերքներին։ Աղը ավելացնում է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը, իսկ դիաբետիկները համարվում են խոցելի են սրտանոթային հիվանդությունների զարգացման տեսակետից։

Եգիպտացորենի օշարակ

Սննդամթերքի զգալի մասը, որը իբրեւ չի պարունակում շաքար, իրականում պարունակում է եգիպտացորենի օշարակ՝ ֆրուկտոզայի բարձր մակարդակով։ Դա դիաբետիկների համար վատագույն բաղադրիչներից է, քանի որ այն ծայրաստիճան բացասաբար է ազդում արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշների վրա։ Այն երկրներում, որտեղ ակտիվ օգտագործվում է ֆրուկտոզայի մեծ քանակությամբ եգիպտացորենի օշարակ, դիաբետով հիվանդացությունը 20 տոկոսով բարձր է։ 

Տրանսճարպերը ու հագեցած ճարպերը

Չարժե հավատալ, որ եթե որեւէ խանութի ապրանք չի պարունակում շաքար, ուրեմն այն ամբողջությամբ անվտանգ է դիաբետիկների համար։ Օրինակ, ճարպերի բարձր պարունակությունը կարող է դառնալ ինսուլինային ռեզիստենտության զարգացման պատճառ, ինչը ծայրաստիճան վտանգավոր է  դիաբետով հիվանդների համար։

Ակրիլամիդ

Այս քիմիական նյութը գոյանում է բարձր ջերմաստիճանների հետ որոշ սննդամթերքների՝ օրինակ կարտոֆիլի շփման դեպքում։ Դրա համար էլ կարտոֆիլ ֆրիի, չիպսերի ու այլ նման մթերքների մեջ չափից շատ է ակրիլամիդը։ Այն վտանգավոր քաղցկեղածին նյութ լինելուց բացի նաեւ նվազեցնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը ու հանգեցնում ինսուլինի նկատմամբ կայունության զարգացմանը:



© NEWS.am Medicine