Նոր թեստը կարող է բացահայտել աղիների քաղցկեղն արյան ընդամենը մեկ կաթիլով

23:48   21 նոյեմբերի, 2017

Նոր թեստի համար, որը ունակ է բացահայտել քաղցեղային հիվանդությունների 30-40 ցուցիչներ, ընդամենը արյան մեկ կաթիլ է պետք։ Արդյունքները կարելի է իմանալ 24 ժամվա ընթացքում։ Այդ թեստը կարող է հեղափոխություն կատարել աղիների քաղցկեղի ախտորոշման բնագավառում՝ որոշ հիվանդներ այլեւս կարիք չեն ունենա անցնել կոլոնոսկոպիայի տհաճ ու վտանգավոր պրոցեդուրան։

Հետազոտությունները, որոնք իրականացվել են Մեծ Բրիտանիայում, ցույց են տվել, որ նոր մեթոդի ճշգրտությունը բարձր է՝ թեստի օգնությամբ հաջողվել է բացահայտել կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի 87 եւ պոլիպների դեպքերի 83 տոկոսը, որոնք կարող են վերածվել քաղցեղային ուռուցքի ու հեռացման կարիք ունեն։ Գոյություն ունեցող մեթոդը թույլ  է տալիս հայտնաբերել պոլիպները դեպքերի միայն 42 տոկոսը։ Եվ այսպես, թեստի շնորհիվ բժիշկները կկարողանան կանխել աղիների քաղցկեղի զարգացումը։

Մեծ Բրիտանիայի մասնագետները ծրագրում են վերլուծել սքրինիգային թեստից հետո կոլոնոսկոպիայի ուղարկված հիվանդների արյան 600 նմուշ։  Եթե թեսթը ճշգրիտ ճանաչվի՝ ապագայում կոլոռեկտալ քաղցկեղի ցածր հավանականությամբ հիվանդները կկարողանան խուսափել կոլոնոսկոպիայից։



© NEWS.am Medicine