Դարչինն իրոք օգնում է այրել ճարպը․ հետազոտություն

23:44   22 նոյեմբերի, 2017

Միչիգանի համալսարանի գիտնականները հաստատել են վաղուց հայտնի ենթադրությունն այն մասին, որ դարչինն օգնում է օրգանիզմին ավելի արդյունավետորեն այրել կուտակված ճարպերը։

Գաղտնիքը ցինամալդեգիդ կոչվող միացության մեջ է թաքնված , որը ոչ միայն դարչինին անկրկնելի բույր է հաղորդում, այլեւ օրգանիզմին պաշտպանում հիպերգլիկեմիայից ու ճարպակալումից։ Այս սկզբունքը գիտնականներին մինչ այդ էլ էր հայտնի, սակայն մինչ այդ փորձեր միայն լաբորատոր մկների վրա էին իրականացվել։

Մի խումբ հետազոտողներ՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Չժուն Վուի ղեկավարությամբ որոշել են փնտրել «կատալիզատորներ», որոնք կգործարկեին տերմոգենեզի պրոցեսը մարդու բջիջներում, որպեսզի դրանք ոչ թե կուտակեն, այլ ծախսեն «վառելիքային պաշարները»

Գիտնականները աշխատել են տարբեր ազգությունների ու տարիքային խմբերի, նաեւ մարմնի զանգվածի տարբեր գործակիցներ ունեցող կամավորների հետ։ Նրանք յուրաքանչյուր մասնակցից վերցրել են հյուսվածքներ, որոնք պարունակում էին ադիպոցիտներ ու դրանց մշակել ցիննամալդեգիդով։

Այդ միացության ազդեցության տակ նկատելիորեն ուժեղացել է մի քանի գեների էքսպրեսիան ու լիպիդային փոխանակությունն ուժեղացնող ֆերմենտների արտադրությունը։ Ավելին՝ նրանք նկատել են նաեւ Ucp1 ու Fgf21 սպիտակուցների արտադրման մակարդակի բարձրացում,  իսկ դրանք կարեւոր մետաբոլիկ կանոնակարգողներ են ու մասնակցում են տերմոգենեզին։

Չժուն Վուի կարծիքով, հետազոտությունների արդյունքները կարող են հիմք դառնալ ճարպակալման դեմ պայքարի համար։ Չէ՞ որ դարչինը լայնորեն կիրառվում է սննդի արդյունաբերության մեջ։ Բացի դրանից, այդ համեմունքը մատչելի է ու կարող է լավ այլընտրանք դառնալ թանկարժեք դեղամիջոցներին։



© NEWS.am Medicine