Հնդկաստանի բնակչի ստամոքսից մետաղադրամներ ու մեխեր են հանել (ֆոտո)

21:14   27 նոյեմբերի, 2017

Հնդկաստանի 35-ամյա բնակչի ստամոքսում բժիշկները մետաղե այլեւայլ իրեր են հայտնաբերել՝ մետաղադրամներ, մեխեր, պտուտակներ եւ հեղույսներ: Պացիենտի՝ Մաքսուդ Հանի ստամոքսից բժիշկներն, ընդհանուր առմամբ,  7 կգ մետաղ են հանել, հաղորդում է The Independent-ը:

Պարբերականի տվյալներով, տղամարդը կլինիկա է դիմել ստամոքսի շրջանում ցավի գանգատներով: Բժիշկներն էնդոսկոպիա են արել եւ ստամոքսում մետաղե իրեր հայտնաբերել:

«Մեր աշխատանքի  ընթացքում նման բանի չենք հանդիպել»,- պատմել է կլինիկայի բժիշկն ու հավելել, որ պացիենտը հավանաբար հոգեկան խանգարում ունի:

Հանի հարազատները պատմել են, որ նա եռանիվի վարորդ է եւ հաճախորդները նրան հաճախ մանրուքներով են վճարում: Հարազատների խոսքով՝ վերջին ժամանակներս տղամարդն ընկճախտ ուներ եւ մետաղյա իրերը կուլ տալով, հավանաբար, փորձել է  ձերբազատվել դրանից:

Այժմ Հանայի կյանքին վտանգ չի սպառնում, նա խոստացել է այլեւս մետաղյա իրեր կուլ չտալ:

 



© NEWS.am Medicine