Կոմայից դուրս գալուց հետո 22-ամյա կինը մտածում է, թե 13 տարեկան է

10:45   28 նոյեմբերի, 2017

22-ամյա Շեննոն Էվերեթը ծննդաբերելիս բարդություններ է ունեցել, եւ բժիշկները ստիպված էին նրան արհեստական կոմայի մեջ դնել: 2 շաբաթ հետո արթնանալով՝ կնոջ հիշողությունից ջնջվել է իր կյանքի վերջին 10 տարին՝ հիմա նրան թվում է, թե դեռեւս 13 տարեկան է:

Շեննոնին կոմայի մեջ են դրել, երբ ծննդաբերության ժամանակ (նա ունենում էր իր երկրորդ երեխային) սրտի կանգ է տեղի ունեցել ամնիոտիկ հեղուկով էմբոլիայի պատճառով: Բժիշկները կոմայի մեջ մտցնելու որոշում են ընդունել՝ ծննդկանին սպառնացող մահվան ելքից խուսափելու համար:

Երբ Շեննոնն արթնացել է, նա երկար ժամանակ չէր հավատում, որ ամուսին եւ 2 երեխա ունի՝ նա իրեն հիշում էր 13 տարեկանում, իսկ այն ամենը, ինչ հետո էր տեղի ունեցել, ամբոջովին մոռացել էր:

Անցյալ շաբաթ նա հիվանդանոցից դուրս է գրվել, որտեղ գրեթե 2 ամիս է անցկացրել: Հիմա նա գամված է հաշմասայլակին եւ գրեթե ոչինչ չի տեսնում, սակայն բժիշկները կարծում են, որ նրա օրգանիզմն, այնուամենայնիվ, կկարողանա վերականգնվել, պարզապես ժամանակ է հարկավոր:



© NEWS.am Medicine