Հղիության ընթացքում ասպիրինի ընդունումը կարող է մեծացնել մանկական ուղեղային կաթվածի ռիսկը

21:28   28 նոյեմբերի, 2017
Կոպենհագենի համալսարանի գիտնականները հղի կանաց խորհուրդ չեն տալիս ցավազրկող դեղամիջոցներ, այդ թվում նաեւ ասպիրին  ընդունել: Նրանք հայտնաբերել են, որ հղիության ընթացքում ասպիրին ընդունած կանանց երեխաները շուրջ 2,5 անգամ ավելի հաճախ են մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) ծնվում:
Գիտնականները վերլուծել են 185 617մայրերի եւ երեխաների տվյալներ: Շուրջ 5000 կին հղիության ընթացքում օգտագործել է ասպիրին, եւ նույնքան կին՝ իբուպրոֆեն, իսկ շուրջ 90000 կին՝ պարացետամոլ: Գիտնականները ուղեղային խախտումներ են հայտնաբերել 357 երեխայի մոտ: Պարզվել է, որ ասպիրինն ու պարացետամոլը էականորեն մեծացրել են ՄՈՒԿ առաջացման հավանականությունը:
Մոր արգանդում պարացետամոլի ազդեցությանը ենթարկված երեխաների մոտ երկկողմանի ՄՈՒԿ ունենալու վտանգը մեծացել է 30 տոկոսով, իսկ միակողմանի՝ 50 տոկոսով: Ասպիրինի ընդունումը ՄՈՒԿ առաջացման վտանգը մեծացրել է 2,5 անգամ: Պարզվել է, որ պարացետամոլի ընդունման ամենավտանգավոր ժամանակահատվածը հղիության միջին հատվածն է:
Մասնագետների կարծիքով պարացետամոլի  եւ ասպիրինի ընդունումից առաջացած թունավոր հետեւանքները բերում են ուղեղի կայուն վնասվածքների: Նաեւ չի բացառվում, որ ցավազրկողները մոր օրգանիզմում  կարող են ազդել ուղեղի զարգացումը կարգավորող հորմոնների մակարդակի վրա:


© NEWS.am Medicine