Շուտով կարող է հայտնվել տուբերկուլոզի դեմ արդյունավետ պատվաստանյութ, պնդում են Բանգորի եւ Սաութհեմփթոնի համալսարանների հետազոտողները:
Այսօրվա դրությամբ տուբերկուլոզը շարունակում է մնալ առավել մահաբեր հիվանդություններից մեկը. մոտավոր գնահատականներով՝ ամեն տարի աշխարհում այս հիվանդության հետեւանքով մահանում է մոտ 1,7 մլն մարդ: Իրավիճակի վատթարացմանն է նպաստում այն, որ հիվանդությունն ավելի կայուն է դառնում հակաբիոտիկների նկատմամբ, իսկ դրա դեմ մինչեւ հիմա արդյունավետ պատվաստանյութ չկա:
Նախկինում գիտնականները կենտրոնացած էին տուբերկուլոզային Mycobacterium tuberculosis բակտերիաների սպիտակուցի հատվածներին սովորական T բջիջների իմունային պատասխանի վրա: Հիմա մասնագետները պարզել են, որ Mycobacterium tuberculosis-ի ճարպաթթուները կարող են հարուցել T բջիջների այլ տեսակների իմունային պատասխան:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բակտերիաների թաղանթի սնկաթթուները կարող են իմունային պատասխանի բանալին դառնալ: CD1b սպիտակուցի մեջ ներդրված սնկաթթուների երկար լիպիդային «պոչերի» երկրաչափական բնութագրերը, քիմիական բաղադրությունը եւ շարժման առանձնահատկությունները պայմանավորել են հատուկ T բջիջների ռեակցիան:
Այս եզրահանգումները գիտնականներին կօգնեն նոր պատվաստանյութ ստեղծել, որը տուբերկուլոզի դեմ իսկապես արդյունավետ կլինի: