Նախարար. 2018-ին կմեկնարկի թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ծրագիրը

18:00   30 նոյեմբերի, 2017

Հայաստանում 2018-ին ծրագրվում է սկսել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) դեմ պայքարի եռամյա ծրագիրը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը;

Ըստ նրա՝ ԹՔՕՀ-ը երկրում ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը հիվանդացության եւ մահացության առումով 3-րդ տեղում է:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օդի որակի եւ այդ հիվանդության առաջացմանը նպաստող ռիսկի այլ գործոնների վերահսկման համար միջոցառումների շարք անցկացնել:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) հիվանդությունների խումբ է, որը թոքերի օբստրուկտիվ փոփոխությունների է հանգեցնում: Դրանք տարածված են ողջ աշխարհում՝ հիմնականում մեծահասակների շրջանում եւ դրա ռիսկի հիմնական գործոններ են հադիսանում մարդու կենսակերպն (ծխելը) ու մասնագիտությունը (վնասակար նյութերի ազդեցություն, ռադիացիա):

Տարբեր տվյալներով, այս հիվանդությամբ տառապում է մարդկանց մոտ 20 տոկոսը՝ բոլոր երկրներում: Հայաստանի մասին ստույգ վիճակագրություն, ցավոք, չկա, սակայն տեղի բժիշկների խոսքով այստեղ հիվանդացությունը դժվար թե տարբերվի համաշխարհային տվյալներից, մանավանդ, որ երկրում ծխողների թիվը շարունակում է բարձր մնալ:

Այսօրվա դրությամբ, ԹՔՕՀ-ը դեռ անբուժելի հիվանդություն է. ժամանակակից բժշկությունն ի վիճակի է միայն հիվանդության զարգացումը դանդաղեցնել եւ հիվանդի կյանքի որակը բարելավել: Դրա շնորհիվ այսօր ԹՔՕՀ ունեցող մարդիկ ավելի շատ են՝ նախկինում ախտորոշումից քիչ ժամանակ անց նրանք մահանում էին:



© NEWS.am Medicine