Արդյոք օրալ սեքսն ու ծխելը բերանի խոռոչի քաղցկեղի պատճառ են

23:45   1 դեկտեմբերի, 2017

Օրալ սեքսը, ծխելը, վատ սնվելն ու ոգելից խմիչքների չարաշահումը էականորեն մեծացնում են բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման վտանգը: Ավելին, Oral Health Foundation-ի մասնագետները պնդում են, որ բերանին խոռոչի քաղցկեղի10 դեպքից 9-ը առաջանում է կենսակերպի հետ կապված ռիսկի կանխելի գործոններից, սակայն մարդկանց 78 տոկոսն այդ մասին չգիտի:

Գիտանականների խոսքով՝ քաղցկեղների մեծ մասից կարելի կլիներ խուսափել, եթե մարդիկ սեփական առողջության եւ վարքի նկատմամբ ավելի ուշադիր լինեին: Գիտնականներն ընդգծում են, որ օրալ սեքսի, ծխելու, ոգելից խմիչքների օգտագործման չարաշահումն էականորեն մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման վտանգը: Թեեւ մեծ թվով մարդիկ ծխում եւ ոգելից խմիչք է օգտագործում, հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք բերանի խոտոչի քաղցկեղի առաջացման վտանգի ռիսկի խմբում են; Գուցե դա կապված է այն բանի հետ, որ նրանցից ոչ ոք չի լսել այդ հիվանդության ռիսկի գործոնների մասին:

Այդ քաղցկեղի որոշ տարատեսակներ կապված են մարդու պապիլոմա վիրուսի հետ, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավանականությունը, թե տղամարդը կհանդիպի այդ ուռուցքին կազմում է 75-ից 1-ը, իսկ կանանց դեպքում՝ 150-ից 1-ը: Դա կախված է նրանից, որ տղամարդիկ ավելի հաճախ են ծխում եւ ոգելից խմիչք օգտագործում: Բացի այդ, տղամարդիկ կանանցից երկու անգամ ավելի շատ են օրալ սեքսով զբաղվում, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները:

«Թեեւ դեպքերի մեծ մասով բերանի խոռոչի քաղցկեղը համարվում է կանխարգելելի հիվանդություն, երբեմն այն հանդիպում է նաեւ առողջ ապրելակերպ ունեցող մարդկանց մոտ,- նշում է ատամանաբույժ Բեն Ատկինսը Մանչեսթերից: - Ընդհանուր առմամբ, այդ հիվանդությունը ձեռք բերելու վիճակագրական հավանականությունը մեծ չէ, բայց ամեն դեպքում, դուք պետք է ուշադիր հետեւեք ախտանշաններին: Ձեզ պետք է անհանգստացնեն բերանի խոռոչի խոցերը, որոնք երեք շաբաթվա ընթացքում չեն լավանում, մաշկի կարմիր կամ սպիտակ գծիկները, անսովոր պնդացումն ու այտուցները: Ուշադիր զննեք բերանի ինչպես վերին, այնպես էլ ներքին հատվածը, զննեք այտերի ներսի հատվածները, լնդերը, լեզուն, շուրթերն ու կոկորդը: Եթե կասկածելի որեւէ բան հայտնաբերեք, անպայման բժշկի դիմեք»:



© NEWS.am Medicine