ԱՄՆ-ում բժիշկները հրաժարվել են վերակենդանացնել պացիենտին դաջվածքների պատճառով

21:48   2 դեկտեմբերի, 2017

Մայամիի համալսարանական հիվանդանոցի աշխատակիցները վերջերս էթիկական երկընտրանքի առաջ են կանգնել: Շտապ օգնության մեքենայով անգիտակից վիճակում  գտնվող մոտ 70 տարեկան մի մարդ է տեղափոխվել հիվանդանոց: Նրան գտել էին փողոցում, նրա վրայից  ալկոհոլի հոտ էր գալիս: Երբ բժիշկները սկսել են հանել նրա հագուստը, որպեսզի օգնություն ցուցաբերեն, կրծքին նկատել են «Չվերականդանացնել» արտահայտութամբ դաջվածք։ «Չ»-ն ընդգծված է եղել, իսկ դաջվածքի վերջում ստորագրություն է դրված եղել։

Անհանգստացած բժիշկները ուշադրություն չեն դարձրել գրվածին եւ սկսել են փրկել պացիենտի կյանքը, ինչպես պահանջվում է սկզբունքը՝ «անորոշ իրավիճակում չընտրել անդառնալի ավարտ ունեցող տարբերակ»։ Ապա նրանք դիմել են հիվանդանոցի էթիկայի հանձնաժողովին։

Պացիենտի մոտ չեն եղել փաստաթղթեր, որպեսզի բժշկական անձնակազմը կարողանար կապ հաստատել նրա հարազատների հետ այս հարցում նրանց կարծիքը պարզելու համար։ Ինչպես նշվում է New England Journal of Medicine-ում հրապարակված միջադեպի նկարագրության մեջ, հնարավոր է՝ պացիենտը դաջվածքը արել է անսթափ վիճակում եւ իրականում համաձայն չի եղել դրա բովանդակության հետ։

Այնուամենայնիվ, խոսքը միայն բժշկական էթիկայի մասին չէ, հարցը ունի նաեւ իրավաբանական կողմ։ Համաձայն նահանգի օրենքների՝ բժիշկները իրավունք չունեն ընդդիմանալ հիվանդի կամքին: Արդյունքում, էթիկայի հանձնաժողովի աշխատակիցները որոշում են կայացրել, որ դաջվածքն արտահայտում է պացիենտի կամքը, չնայած նրան, որ նա վերակենդանացման գրավոր մերժում չի ունեցել իր հետ: Հետեւաբար, բժիշկները դադարեցրել են պացիենտին ցուցաբերվող օգնությունը եւ թողել են նրան, որ մահանա: Հետագայում նրա տանը հայտնաբերվել է վերակենդանացումից հրաժարման մասին փասթաթուղթ։



© NEWS.am Medicine