Երեւանում տեղի կունենա ցավային համախտանիշների բուժման հարցերի գիտաժողովը

13:02   5 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա ցավային համախտանիշների բուժման արդիական հարցերի գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպում է «Կոնոֆարմա փրոդաքշն» ընկերությունը:

«Ցավային համախտանիշների բուժման ժամանակակից միտումները» զեկույցով ելույթ կունենա Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի նեւրոլոգիայի եւ նեյրովիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Ելենա Իգորեւնա Չուկանովան:

Գիտաժողովը կսկսվի ժամը 17.00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում, հասցեն՝ Խորնացու փողոց 15 (2-րդ հարկ, Քըրքորյանի դահլիճ):



© NEWS.am Medicine