Ինչպե՞ս ճիշտ ախտորոշել անոթային հիվանդությունները

20:39   5 դեկտեմբերի, 2017

Անոթային հիվանդությունների ախտորոշումը ժամանակակից բժշկության մեջ իրականացվում է դուպլեքս սքանավորման օգնությամբ, որը հնարավորություն է տալիս ախտորոշել այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում անտեսվում էին: Մեթոդի հաջողության գրավականը, մասնագիտական հմտություններից զատ, պայմանավորված է նաեւ կիրառվող սարքավորման բնութագրից: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կիրառվող դուպլեքս սքանավորման նորագույն սարքավորումն այն եզակիներից է, որը հնարավորություն է տալիս հետազոտել անոթներում տեղի ունեցող նույնիսկ ամենաչնչին փոփոխությունները՝ թվային ճշգրիտ հաշվարկներով:

Ուլտրաձայնային հետազոտության այս տեսակն իր մեջ ներառում է ինչպես գունային դոպլեր նկարահանում, այնպես էլ սպեկտրալ դոպլեր վերլուծություն: Ախտորոշման այս մեթոդի հիմնական առավելությունների շարքին են դասվում նրա բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունն ու կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Մեթոդն անփոխարինելի է, ինչպես նյարդաբանական, այնպես էլ անոթային խնդիրների վաղաժամ հայտնաբերման ժամանակ: Անոթների ոչ ինվազիվ հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, երակային եւ զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը, անոթներում թրոմբի առկայությունը եւ այլն:

Դուպլեքս հետազոտության հիմնական ցուցումներն են`

- աթերոսկլերոզը

- զարկերակների նեղացումները

- շաքարային դիաբետը՝ դիաբետային անգիոպաթիան

- երակների վարիկոզ հիվանդությունները՝ երակների լայնացումը, երակային քրոնիկական անբավարարությունները, թրոմբոֆլեբիտը, խորը եւ մակերեսային երակների թրոմբոզը, հետթրոմբոֆլեբիտային հիվանդությունները

- լիմֆոստազները

- գլխուղեղի արյան շրջանառության խանգարումները, ինչպես նաեւ երակների եւ զարկերակների բնածին անոմալիաները։

Տվյալ հետազոտությունն իր տեսակով բացարձակապես անվտանգ է եւ անցավ, քանի որ կիրառվող սարքավորումը չի ենթադրում իոնացնող՝ ռենտգեն ճառագայթներ, այդ իսկ պատճառով հետազոտվողի ճառագայթվելու հավանականությունը իսպառ բացակայում է: Հետազոտության տեւողությունը տատանվում է 15-30 րոպեի սահմաներում, իսկ հետազոտության պատասխանը տրամադրվում է ավարտից անմիջապես հետո:Մանրամասները՝ տեսանյութում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դուպլեքս ախտորոշման մասնագետ Հասմիկ Ռափյանի մեկնաբանությամբ:



© NEWS.am Medicine