Սպորտում կանանց օրգանիզմն առավելություն ունի տղամարդկանց օրգանիզմի նկատմամբ

20:18   6 դեկտեմբերի, 2017

Կնոջ մարմինն ի վիճակի է վերամշակել թթվածինն ավելի արագ, քան տղամարդունը, պարզել են Վաթերլոոյի համալսարանի հետազոտողները: Այդ առավելությունը թույլ է տալիս նվազեցնել օրգանիզմի բջիջների ծանրաբեռնվածությունը եւ աէրոբիկ բեռին հարմարվելու կարեւոր ցուցիչ է:

Applied Physiology, Nutrition and Metabolism ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են թթվածնի կլանումն ու կնոջ եւ տղամարդու մկաններում դրա էքստրակցիան: Պարզվել է, որ մարմնի կողմից թթվածնի վերամշակման տվյալները ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ շուրջ 30 տոկոսով գերազանցել են:

Փորձը արվել է վազքուղու վրա պարապմունքների ժամանակ։ Կամավորների մեջ եղել են նույն տարիքի եւ քաշի կանայք ու տղամարդիկ:

«Մենք հայտնաբերել ենք, որ կանանց մկաններն ավելի արագ են արյան միջից դուրս բերում թթվածինը, քան տղամարդկանց, ինչը գիտական տեսանկյունից ցույց է տալիս, որ նրանք աէրոբիկ հիանալի համակարգ ունեն»,- նշել է պրոֆեսոր Ռիչարդ Հյուսոնը:

«Մեր հետազոտությունը կասկածի տակ է առնում տարածված այն կարծիքը, որ տղամարդու մարմինը բնությունից ավելի ատլետիկ է, քան կնոջ մարմինը: Ստացված տվյալները կարող են փոխել մոտեցումները ներուժի գնահատմանն ու մարզական պատրաստվածությանը»,- իր հերթին նշել է հետազոտության առաջատար հեղինակ Թոմաս Բելթրամեն:



© NEWS.am Medicine