Գիտնականները նանոմասնիկներ են մշակել արգանդի քաղցկեղի դեմ պայքարի համար

23:49   6 դեկտեմբերի, 2017

Նանոմասնիկները դեղամիջոցի հետ, որը քաղցկեղի բջիջները քիմիաթերապիայի նկատմամբ ավելի ընկալունակ է դարձնում, կարող են էնդոմետրիայի քաղցկեղի բուժման մեջ նոր խոսք լինել: Դրանք մշակել են Այովայի համալսարանի աշխատակիցները:

Մկների հետ արված փորձերը ցույց են տվել, որ նանոմսանիկները խոչընդոտել են ուռուցքի աճին եւ մեծացրել ապրելու հավանականության տվյալները: Կրծողներն  արգանդի ներքին լորձաթաղանթի՝ էնդոմետրիայի 2-րդ տիպի քաղցկեղ են ունեցել: Հետազոտողները նանոմասնիկների մեջ են ընկղմել երկու դեղամիջոցների համադրությունը(Պակլիտեքսալի, որը էնդոմետրիայի քաղցկեղի դեպքում է կիրառվում եւ նինտեդանիբի, որը սահմանափակում է ուռուցքի արյունատար անոթների աճը): Նինտեդանիբն ուղղված է եղել մուտացված բջիջների վրա, որոնք р53 սպիտակուցի ֆունկցիաների կորստի են հանգեցնում: Այդ փոփոխությունը խախտում է քաղցկեղային բջիջների նորմալ կենսափուլը, եւ նրանք քիմիաթերապիայի նկատմամբ կայուն են դառնում:

Պակլիտաքսելը կիսվելու գործընթացի ժամանակ սպանել է քաղցկեղային բջիջները, սակայն փոփոխված բջիջները դիմակայել են այդ բուժմանը: Այստեղ խաղի մեջ է մտել նինտեդանիբը: Նա գրոհել է փոփոխված քաղցկեղային բջիջների վրա: Բջիջներն սկսել են կիսվել եւ խոցելի են դարձել:

Գիտնականների կարծիքով՝  նոր մեթոդը կարելի է կիրառել նաեւ այլ տեսակի քաղցկեղների բուժման ժամանակ, որոնք ուղեկցվում են р53 սպիտակուցի ֆունկցիաների կորստով:



© NEWS.am Medicine