Պզուկը սեղմելուց հետո տղամարդու դեմքին սնկեր են աճել (ֆոտո)

10:44   7 դեկտեմբերի, 2017

Չիկագոյի Կուկի շրջանի հիվանդանոցի բժիշկները բախվել են կլինիկական զարմանալի դեպքի. խորհրդի եւ օգնության դիմած հիվանդի ստորին շրթունքի տակ իսկական սնկամարմին է աճել պզուկն անհաջող հեռացնելուց հետո:

Այս դեպքի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվել է Journal of Emergency Medicine ամսագրում:

23-ամյա շինարարը մաշկաբաններին է ցույց տվել դեմքի ահռելի մորուքանման  պալարը: Նա պատմել է, որ այն դեմքին է հայտնվել շրթունքի տակ հասունացած պզուկը սեղմելուց հետո, ինչի համար օգտվել է հյուսնի փոքրաչափ թիից:

Կատարված բիոպսիայով պարզվել է, որ պալարը սնկամարմին է՝ Blastomyces dermatitidis սնկերի գաղութ: Օրգանիզմում դրանց սպորի հայտնվելը տղամարդու մոտ մաշկային բլաստոմիկոզ էր առաջացրել: Դեպքի առանձնահատկությունն այն էր, որ մաշկային բլաստոմիկոզը  չափազանց հազվադեպ է պատահում. ինֆեկցիան, որպես կանոն, ախտահարում է թոքերը:  Բժշկական գրականության մեջ մինչեւ հիմա նկարագրվել է մաշկային բլաստոմիկոզի ընդամենը 50 դեպք՝ կապված վերքի միջոցով մաշկի մեջ ինֆեկցիայի հայտնվելով:

Բժիշկների խոսքով՝ Blastomyces dermatitidis սպորներն ավելի շուտ եղել են գործիքի վրա, որից օգտվել է հյուսնը, չնայած այս սնկերը սովորաբար հողի մեջ են բնակվում եւ փտող փայտի վրա: Զարմանալի է նաեւ այն, որ հյուսնը բժշկի դիմել է 7 ամիս հետո:

Նա դեռեւս ամբողջությամբ չի բուժվել՝ բլաստոմիկոզի բուժումը կարող է մեկ տարի տեւել:

 



© NEWS.am Medicine