Քիչ քնելը կարող է դեռահասների մոտ ալկոհոլային կախվածություն առաջացնել

11:53   11 դեկտեմբերի, 2017

Քիչ քնելը ցանկացած եւ հատկապես դեռահաս տարիքում վտանգավոր է. քնի պակասը կարող է դեռահասների մոտ  ալկոհոլային կախվածություն առաջացնել, պնդում են Յելի համալսարանի գիտնականները:

Journal of Abnormal Psychology ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել են 42 երիտասարդներ, որոնք, իրենց խոսքով, անցած ամսվա ընթացքում մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել: Նրանք մեկ շաբաթ պետք է հետեւին քնի որակին եւ օգտագործած ալկոհոլի ծավալին: Դրանից բացի,  օրգանիզմի օրվա ռիթմի վերահսկողության համար օգտագործվել է քնի եւ ակտիվության մոնիտոր:

Պարզվել է, որ ըստ քնի տեւողության կարճատեւության եւ վաղ առույգանալու՝ հնարավոր է եղել մեծագույն ճշգրտությամբ կանխատեսել հետագայում օգտագործելիք ալկոհոլի քանակությունը: Միաժամանակ մեծ ծավալով ալկոհոլ օգտագործող կամավորները ուշ են պառկել քնելու եւ ուշ էլ արթնացել են:

2017 թվականի գարնանը Journal of the American Heart Association ամսագրում հրապարակվել էր ամերիկացի մասնագետների հոդվածը, որոնք ցույց են տվել, որ պարբերաբար քիչ քնելը էապես մեծացնում է կաթվածի հետեւանքով մահանալու հավանականությունը այն մարդկանց շրջանում, որոնք սիրտ-անոթային հիվանդություններով եւ շաքարային դիաբետով են տառապում:



© NEWS.am Medicine