Ինչպե՞ս ձմռանը պահպանել կազմվածքը. 5 օգտակար խորհուրդ

14:10   11 դեկտեմբերի, 2017

Շատերը ձմռանը ավելորդ կիլոգրամներ են հավաքում, նույնիսկ այն դեպքում, որ օրգանիզմը ձմռանն ավելի շատ կալորիա է ծախսում, քան ամռանը: Ին՞չ պետք է անել չգիրանալու ու տարվա ցուրտ ժամանակ կազմվածքը պահպանելու համար:

Ավելի շատ բջջանյութ

Բջջանյութը շատ օգտակար է առողջության համար: Այն ակտիվացնում է աղիների միկրոֆլորան, ինչը դրական է ազդում օրգանիզմի նյութափոխանակության վրա: Աշխատեք ավելի շատ բջջանյութ պարունակող մթերք ուտել՝ կանաչեղեն, բանջարեղեն եւ այլն:

Մի՛ կերեք կիսաֆաբրիկատներ

Աշխատեք ուտել տանը պատրաստված սնունդ, այլ ոչ թե կիսաֆաբրիկատներ: Վերջիններս պարունակում են շատ արհեստական հավելումներ, շաքար, աղ, որոնք նպասում են ավելորդ քաշին: Իսկ եթե ինքներդ պատրաստեք, ապա հաստատ կիմանաք, թե այն ինչ է պարունակում:

Թեյ եւ սուրճ՝ առանց շաքարի

Սովորեցրեք Ձեզ թեյ եւ սուրճ խմել՝ առանց շաքարի: Սկզբում դա դժվար կթվա, սակայն, իրականում, օրգանիզմը շատ արագ է ընտելանում այդպիսի «անհամ» ըմպելիքներին: Շաքարից պետք է հրաժարվել, մանավանդ, եթե սովորություն ունեք թեյ կամ սուրճ խմել բուտերբրոդներով կամ քաղցրավենիքով:

Ոչ մի գազավորված ըմպելիք

Պետք է հրաժարվել նաեւ քաղցր գազավորված ըմպելիքներից, որոնք իսկական «շաքարային ռումբ» են օրգանիզմի համար եւ խթանում են ճարպի արագ աճին: Հիշեցնենք, որ քաղցր գազավորված ըմպելիքները վտանգի աղբյուր են, նրանց մեջ որեւէ բան չկա, որ կարող է օգուտ բերել օրգանիզմին:

Առողջ ընմիջումներ

Եթե սննդի հիմնական ընդունումից առաջ ուզում եք որեւէ բան ուտել, ապա առավելությունը տվեք մրգերին, բանջարեղենին, ընկուզեղենին ու կիսաթթվային մթերքին: Ինչ վերաբերում է հիմնական կերակուրին, ապա տապակայի փոխարեն նախընտրեք ջեռոցում դրված, խաշած կամ շոգեխաշած տարբերակներին:



© NEWS.am Medicine