Սնունդն ազդում է մարդու տրամադրության վրա

10:52   13 դեկտեմբերի, 2017

Սնունդը տարբեր կերպ է ազդում տարբեր տարիքի մարդկանց հոգեկան վիճակի վրա, պնդում են Բինհեմթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները:

Հետազոտության ընթացքում տարբեր երկրների մարդիկ լրացրել են առցանց հարցաթերթիկ, որում նկարագրել են սննդի հետ կապված իրենց սովորությունները, օգտագործվող մթերքները եւ հոգեբանական վիճակները:

Վերլուծելով արդյունքները՝ գիտնականները պարզել են, որ 18-29 տարեկան մարդկանց տրամադրության վրա էապես ազդում է մսի օգտագործումը: Դրա պարբերաբար օգտագործումը հանգեցնում է գլխուղեղում քիմիական նյութերի՝ առաջին հերթին սերոտոնինի եւ դոֆամինի կուտակմանը, ինչը բավականության զգացողություն է առաջացնում եւ բարձրացնում տրամադրությունը:

Երիտասարդները, որոնք միս են կերել շաբաթը երեք անգամից ավելի քիչ եւ չեն մարզվել, ավելի հակված են եղել հեգեկան խանգարումների:

30 եւ ավելի տարիք ունեցող մարդիկ ավելի քիչ են ձեռնպահ մնում հակաօքսդանտներ պարունակող (կարմիր գինի, կանաչ թեյ, լոբի, արտիշոկ) սննդից ու մթերքից: Այդպիսի սնունդը մի կողմից չեզոքացնում է ազատ ռադիկալների գործունեությունը, որոնց քանակը տարիքի հետ ավելի է աճում եւ կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների: Մյուս կողմից՝ այդ մթերքները մեծացնում են սթրեսի հավանականությունը:



© NEWS.am Medicine