Էլեկտրականությունը կարող է օգտագործվել քաղցկեղի ախտորոշման եւ ոչնչացման համար

11:58   13 դեկտեմբերի, 2017

Վիզուալացման մեթոդը, որը սքանավորող էլեկտրաքիմիական միկրոսկոպիա է կոչվում, քաղցկեղի վաղ ախտորոշման համար շատ արդյունավետ է եղել, հաղորդում է Engadget-ը: Որակյալ պատկեր ստանալու համար սքանավորող էլեկտրաքիմիական միկրոսկոպիան, էլեկտրաքիմիական զոնդերի օգնությամբ, հյուսվածքների ներսում որոշակի մոլեկուլներ է հայտնաբերում: Դրա շնորհիվ կարելի է խուսափել հավելյալ քիմիկատների օգտագործումից, ինչպիսիք են ներկանյութերն ու ֆլուորեսցենտային մարկերները:

Հետազոտության մեջ օգտագործվել են փափուկ միկրոէլեկտրոդներ, որոնք չափել են հյուսվածքների էլեկտրաքիմիական ցուցանիշները, որպեսզի որոշեն դրանց կազմությունն ու ֆիզիկական կառուցվածքը:

Ընդհանուր առմամբ երեք փորձ է անցկացվել: Առաջինում սքանավորվել է մկան լյարդը՝  ապացուցելու համար, որ նանոածխածնային որոշակի տեսակի խողովակները կարող են դեղամիջոցը ողջ օրգանիզմով արդյունավետորեն տեղ հասցնել: Երկրորդում ՝ էլեկտրոդները, հեմոգլոբինի պարունակման հիման վրա, ստեղծել են մկան սրտի ամբողջական պատկերը: Վերջապես, երրորդ փորձի ժամանակ արտահայտվել է մեթոդի հնարավորությունը՝  մարդու առողջ հյուսվածքները տարբերել չարորակներից:



© NEWS.am Medicine