Ներմուծված հավի 22 նմուշից 6-ում սալմոնելա եւ լիստերիա են հայտնաբերել

16:20   14 դեկտեմբերի, 2017

Հավի միս ներմուծող 16 ընկերություններից 13-ի մոտ ներմուծված հավի մսի 22 նմուշից 6-ում հայտնաբերվել են սալմոնելա եւ լիստերիա, որոնք ախտածին միկրոօրգանիզմներ են եւ մարդու համար պոտենցիալ վտանգավոր: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Մասնավորապես՝ բակտերիաները հայտնաբերվել են հետեւյալ մթերքներում.

ՍԱՊԾ ներկայացուցչի խոսքով՝ այս բոլոր խմբաքանակները վաճառքից հանվել են, եւ այժմ մասնագետները երկրի խանութներում փնտրում են այս խմբաքանակների մնացած մթերքը: Վահե Դանիելյանը բոլոր սպառողներին կոչ արեց խանութներում նշված խմբաքանակների մթերքներ նկատելու դեպքում այդ մասին անպայման հայտնել ՍԱՊԾ-ին:

Վահե Դանիելյանը նաեւ հավելեց, որ հիմա ստուգում են նաեւ տեղական արտադրության հավի նմուշները, փորձաքննության արդյունքների մասին հայտնի կդառնա ավելի ուշ:



© NEWS.am Medicine