Վրաստանում բժիշկները կնոջ որովայնից հանել են 25 տարի առաջ մոռացված պինցետը (ֆոտո)

20:00   15 դեկտեմբերի, 2017

Վրաստանում բժիշկները  պացիենտի որովայնից հանել են 25 տարի առաջ վիրահատության ժամանակ մոռացված պինցետը։ Այս մասին հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Վերջերս  մի կին է դիմել ուռուցքաբանին՝ լրիվ այլ գանգատներով: Մինչ վիրահատությունը, հիվանդը  անցել է  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա: Այս ժամանակ էլ բժիշկները կնոջ որովայնում օտար մարմին են նկատել:

Ավելի ուշ պարզվել է, որ  25 տարի առաջ բժիշկները լեղապարկի վիրահատության ժամանակ այնտեղ պինցետ են թողել։

Պինցետը կնոջ մարմնից դուրս է  հանել գինեկոլոգ, ուռուցքաբան Իրակլի Տոդուան։ Այժմ պացիենտը իրեն լավ է զգում։

Տոդուան լրագրողներին հայտնել է, որ միջադեպում հատուկ եւ արտառոց ոչինչ  չկա: «Ցավոք, օտար մարմինները երբեմն մնում են մարմնի մեջ եւ դրա մասին հայտնի է դառնում վիրահատությունից հետո», - ասել է Տոդուան, եւս մեկ անգամ նշելով, որ պացիենտը լրիվ այլ գանգատներով էր դիմել:

Նա նաեւ ավելացրել է, որ այս տարիների ընթացքում կինը որեւէ անհարմարություն չի ունեցել եւ իրեն լավ է զգացել:

 



© NEWS.am Medicine