Գենային թերապիան կարող է բանալի դառնալ հեմոֆիլիան հաղթելու համար

11:12   16 դեկտեմբերի, 2017

Հնարավոր է՝ գենային թերապիան բանալի դառնա հեմոֆիլիան հաղթելու հարցում. ժառանգական հիվանդություն, որի ժամանակ խանգարվում է արյան մակարդելիության պրոցեսը, ինչի հետեւանքով հոդերում, մկաններում եւ ներքին օրգաններում տեղի է ունենում արյունազեղում: Մարիա թագուհու համալսարանի գիտնականները այս հիվանդության բուժման նոր մոտեցում են թեստավորել, եւ այն անչափ խոստումնալից է թվում:

Պարզվել է, որ դեղամիջոցի մեկանգամյա կիրառումը բավական էր, որպեսզի մեկ տարվա ընթացքում փորձի մասնակիցների մոտ A տիպի հեմոֆիլիայի դեպքում արյան նորմալ մակարդելիությունը պահպանվի, որն առաջանում է արյան մակարդելիության VIII գործոնի բնածին դեֆիցիտի հետեւանքով: Սա հեմոֆիլիայի առավել տարածված տիպն է:

Մինչեւ հիմա հեմոֆիլիայի դեմ պայքարի միակ մեթոդը մակարդելիության պակասող գործոնների ամենշաբաթյա ներարկումներն էին՝ արյունահոսությունների վերահսկողության եւ կանխման համար: Փորձերի ընթացքում Մեծ Բրիտանիայից կամավորներին ներարկել են արյան մակարդելիության VIII գործոնի գենի պատճենը: Սրա շնորհիիվ մասնակիցների մոտ բարձրացել է տվյալ սպիտակուցի մակարդակը:

Կամավորների 85 տոկոսի մոտ  արյան մակարդելիության VIII գործոնի խտությունը նորմալ է մնացել կամ գրեթե նորմալ՝ նույնիսկ թերապիան անցկացնելուց շատ ամիսներ հետո: Բոլոր 13 հիվանդները կարողացել են հրաժարվել նախկինում պահանջվող բուժումից: Մասնագետները նշում են, որ նոր մոտեցման թեստավորման արդյունքները գերազանցել են իրենց բոլոր սպասումները:



© NEWS.am Medicine