Նոր դեղը կարող է արդյունավետ լինել Դյուշենի մկանային դիստրոֆիայի դեպքում

15:40   16 դեկտեմբերի, 2017

Saint Louis University համալսարանի (ԱՄՆ) գիտնականները նոր դեղ են հայտնաբերել, որը կանխում է ֆիբրոզը եւ Դյուշենի մկանային դիստրոֆիայի դեպքում մկանների ֆունկցիայի կորուստը: Ներ դեղը, որը դեռեւս միայն կենդանիների վրա են փորձարկել, խոստումնալից միջոց է թվում այս հիվանդության դեմ պայքարում: Դեղամիջոցի թեստավորման մասին ներկայացված է Nature journal Scientific Reports ամսագրում:

Դյուշենի մկանային դիստրոֆիան գենետիկ հիվանդություն է, որը կապված է մկանային մանրաթելերի կառուցվածքի խախտման եւ Х քրոմոսոմի հետ միակցման հետ: Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող մարդկանց կյանքի տեւողությունը, որոնք այսօր հասանելի բուժում են ստանում, մոտ 25 տարի է կազմում:

Saint Louis University-ի աշխատակիցները հայտնաբերել են, որ REV-ERB սպիտակուց ռեցեպտորը մկանների վերականգնման մեջ առանցքային դեր է կատարում: Այս սպիտակուցը նաեւ կարգավորում է այլ կարեւոր պրոցեսներ, օրինակ՝ քունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ REV-ERB-ն պոտենցիալ թիրախ է Դյուշենի մկանային դիստրոֆիայի դեմ դեղերի համար:

Գիտնականները պարզել են, որ REV-ERB-ն ինհիբիրացնող SR8278 դեղը խթանել է մկանների վերականգնումը: Դեղը մեծացրել է մկանային զանգվածը, դրական է ազդել մկանային ֆունկցիայի վրա, խոչընդոտել է մկանների ֆիբրոզին եւ մկաններում մկանային սպիտակուցի դեգրադացիային: Հավանաբար, շուտով Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող մարդկանց կյանքը կարող է լավ ուղղությամբ փոխվել:



© NEWS.am Medicine